«Մանանա Գրեյնի» փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի նկատմամբ արդար դատավճիռ կայացնելու պահանջով նախագահական նստավայրի մոտ յոթ օր առաջ հացադուլ սկսած Առուշանյանների ընտանիքին երեկ՝ նոյեմբերի 17-ին, այցելել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Արամ Մանուկյանը ասաց, որ դադարեցնենք հացադուլը, նաև ասաց, որ եթե մտադիր ենք շարունակել, կկազմակերպի, որ «Շտապօգնության» մեքենան շուրջօրյա հերթապահի, սակայն մինչև հիմա «Շտապօգնության» մեքենան դեռ չի եկել»,- Այս մասին պատմել է Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը՝ նշելով որ արդեն 7-րդ օրն է, ինչ իրենք հացադուլի մեջ են և որևէ մեկն իրենց չի մոտեցել։

Հիշեցնենք, որ այսօր Այսօր՝ նոյեմբերի 18- ին,  YerevanNews.am-ի թղթակցի հետ զրուցեց Աշոտ Առուշանյանի փաստաբան՝ Լիպարիտ Սիմոնյանը՝ ներկայացնելով հացադուլի նպատակը, և թե ի՞նչ ակնկալիքներ կան Արդարադատության նախարարից: