Օրերս անհայտ անձինք կրակել են Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա: Մուտքի դռան և պատուհանի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: Թե ովքեր և ինչ նպատակով են կրակել, դեռ պարզվում է:
Ոստիկանությունը այս տեղեկությունը չի հերքել, սակայն մանրամասներ էլ չեն հայտնել: Նշվել է միայն, որ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն: