«Հրապարակ» թերթը գրում է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվոր Արթուր Նահապետյանը, որը նոյեմբերի 17-ին եռակցման աշխատանքների ժամանակ ընկել էր պոչամբարի մեջ և մահացել, միակ զոհը չէ: Երեկ Քաջարանի բնակիչներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նման դեպքեր այստեղ էլի են պատահել: Մի անգամ նույնիսկ երեխա է ընկել մոտ 2 կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվելով մահաբեր քիմիկատների «գետում», որից փրկություն չկա: Արթուր Նահապետյանի մասին Քաջարանում պատմում են, որ նա կապանցի էր, ապրում էր հոր և մոր հետ:

Նոյեմբերի 17-ին նա աշխատելիս է եղել պոչամբարի խողովակաշարին կանգնած: Քաջարանում պատմում են նաև, որ երիտասարդն ընկել է ոչ թե սայթաքելու, ինչպես հաղորդվել է, այլ անվտանգության կանոնները չպահպանելու և աշխատելու ժամանակ պոչամբարի խողովակաշարի վերին կափարիչի վրա կանգնած լինելու պատճառով, որը կոտրվել է: Կոմբինատի ղեկավարությունը ցավակցել է և դրամական օգնություն ցուցաբերել զոհվածի ընտանիքին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: