Այսօր Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է քաղաքական երկրորդ քննարկումը, որը միտված է ստվերային կառավարության ստեղծելուն:
Հիշեցնենք, որ այսօր արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հովանու ներքո իրականացվող քաղաքական քննարկումները: Կիրակի օրը այդ քննարկման բանախոսն էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր քաղաքական քննարկման բանախոսը նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էր, իսկ հարակիցը բանախոսը կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նրանք պատասխանում են լրագրողների հարցերին :
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ այսօր իշանությունները պետական միջոցներն օգտագործում են իրենց շահերից ելնելով։ Նա բազմաթիվ քննադատություններ հնչեցրեց գործող իշխանությունների հասցեին։
Այս պահին դեռ շարունակվում է քաղաքական քննարկումներ: