ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտա-գործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։ Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով Ս. Հայրապետյանը ձերբակալվել է։