ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվի կողմից քսան տարուց ավել մոռացված ադրբեջանական կործանված ուղղաթիռի պատմությունը հանկարծակի շահարկելու փաստը: 

«Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով՝ քողարկել իր փաստարկների բացակայությունը»,- ասել է նար։