Ղազախստանի Ալմա-Ատի քաղաքից ոչ շատ հեռու ուղևորական ինքնաթիռ է վայր ընկել: Կա 21 զոհ: Զոհերի թվում է նաև հայազգի քաղաքացի Բախիջյան Ռ.Մ:

Ընկերության տեղեկացմամբ` ինքնաթիռը կատարում էր Կակչետավ- Ալմա-Ատի թռիչքը:

«Դժվար օդերևութաբանական պայմաններում վեյրէջք կատարելիս` երկրորդ պտույտի ժամանակ ինքնաթիռը վայր ընկավ, բախվեց գետնին»,- ասել են ընկերությունում:

Ավիաընկերությունը խոստացել է դեպքի վերաբերյալ ավելի մանրամասն և պաշտոնական տեղեկություններ հայտնել: