Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ու արևելյան որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է РИА Новости-ին:
Հաղորդվում է, որ էլ. էներգիայի մատակարարումը ընդհատվել է խոշոր կայաններից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով: «Առանց լույսի են մնացել Թբիլիսիի և Վրաստանի արևելյան շրջանների բնակիչները»,- ասվում է էներգամատակարարման «Թելասի» ընկերության հայտարարության մեջ:
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2014թ.-ի հուլիսին առանց էլեկտրաէներգիայի էր մնացել ամբողջ Վրաստանը նմանատիպ խոշոր վթարի պատճառով: