Այժմ Երևանի Նոր-Նորքի Սուրբ սարգիս եկեղեցում տեղի է ունենում Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցու մուտքի մոտ գոյացել է մարդկանց հոծ բազմություն, որոնք ցանկանում են վերջին հրաժեշտը տալ քաջ հայորդիներին:
Նշենք նաև, որ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով: