Աշխարհահռչակ Coca-Cola ընկերությունը 2014թ.-ից կսկսի արտադրել նաև կաթ: Այս մասին գրում է forbes.ru-ն՝ հղվելով ընկերության հայտարարության վրա: Կաթը կթողարկվի Fairlife բրենդի ներքո:
Ընկերության փոխնագահ Սենդի Դուգլասը խոստացել է, որ այն կլինի պրեմիում դասի: Այն կպարունակի 50%-ով ավելի շատ սպիտակուց, 30%-ով ավելի կալցիում և 50%-ով քիչ շաքար, քան սովորական կաթի մեջ։ Coca-Cola կաթի մեջ չի լինի կաթնաշաքար։ Իսկ նոր կաթի արժեքը կրկնակի բարձր կլինի, քան այլ կաթերի արժեքը։
Fairlife կաթը հեղինակություն ձեռք կբերի աստիճանաբար, հայտնում է փոխնախագահը, սակայն ընդհանուր նախագիծն ունի «մեծ պոտենցիալ»: