Հունաստանում մի խումբ ուսանողներ արտահայտելով իրենց բողոքը Աթենքի պետական համալսարանի փոխռեկտորի աշխատասենյակ են մուտք գործել և աղբի տոպրակը դատարկել փոխռեկտորի գրասեղանին։ Ինչպես հայտնում է Greek Reporter-ը՝ ուսանողները բողոքել են համալսարանում տիրող իրավիճակից, մասնավորապես համալսարանի մաքրությունից, ոստիկանների ներկայությունից և վերահսկողությունից, հին ուսանողների հեռացումից և էլեկտրոնային քվեարկությունից։
Մանրամասները՝ տեսանյութում: