Նոյեմբերի 25-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

ՃՇՇ աշխատակիցները Մ8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 32-րդ կմ-ի մոտակայքից հեռացրել են քարաբեկորը. երթևեկությունը վերականգնվել է: