Երգչուհի Եվա Ռիվասն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես հեռու եմ գտնվում Հայաստանից, իսկ այս վերջին շրջանում էլ քիչ եմ լինում Երևանում: Երկար ժամանակ է նոր երգեր չեմ թողարկել: Ես հնարավորություն չունեի շփվել իմ երկրպագուների հետ, նրանց համար ժամանակ տրամադրել, սակայն գոնե մասամբ,ես լուծել եմ այդ խնդիրը: Ես գրանցվել եմ հիմնական մի քանի սոցիալական ցանցերում և դրանց միջոցով շփվում եմ իր երկրպագուների հետ, պատասխանում եմ նրանց հարցերին, տեղադրում եմ իմ լուսանկարները կյանքի ամենասովորական պայմաններում:Ոմանք ինձ քննադատում են, ոմանք էլ հակառակը՝ ուրախ են և աջակցում են իմ քայլերը:Բայց ինձ համար ամենակարևորը ցույց տալ մարդկանց և իմ երկրպագուներին, որ ես նրանց նման երկրային մարդ եմ:Ես նույնպես ծիծաղում եմ, ես նույնպես լացում եմ, կարող եմ սիրել,տառապել և տխրել: Միգուցե բեմի վրա ես տարբերվում եմ ձեզանից, բայց հետո գնում եմ տուն և դառնում եմ Վալերիա Ռեշետնիկովա, հայրիկի և մայրիկի աղջիկը:

Դուք մեզ աստղեր եք անվանում, բայց ինքներդ էլ չեք հասկանում, որ հենց դուք եք մեզ հնարավորություն տալիս ավելի վերև բարձրանալ և տարբերվել ձեզնից: Ես չեմ օտարվում, ես մոտենում են ինձ նմաններին,որովհետև իմ երգերը, իմ արվեստը միայն ձեզ համար է: Ես որպես արտիստ գոյություն ունեմ, միայն ձեր և ձեր սիրո շնորհիվ:Շատ շնորհակալ եմ, որ չեք մոռանում, սիրում և գնահատում եք: Ես ամեն ինչ կանեմ ձեզ հուսախաբ չանելու համար: