ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ նոյեմբերի 27-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում այրվում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.51-ին, մարվել՝ ժամը 04.13-ին:

Այրվել է Լ. Գ.-ին պատկանող «Նիսսան» մակնիշի 34 VQ 768 պ/հ ավտոմեքենայի հետևի աջ անվադողի հատվածը: