Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ: Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է`

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ: