Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման Ժամանակ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ասաց,որ Հայաստանում առաջիկա ձմեռը լինելու է տաք՝ հավելելով, որ միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոններով պայմանավորված ձմեռը կլինի ձնառատ. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա ձմռան ընթացքում դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով»
Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում եղանակը կլինի տաք, իսկ երկրորդին՝ հատկապես գիշերվա ժամերին, համեմատաբար ցուրտ:
«Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Երեւանում, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի հովտային գոտիներում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +8+10 ջերմաստիճան: Երկրորդ տասնօրյակում, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, կլինի ջերմաստիճանի անկում՝ գիշերը -12-15 աստիճան: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կլինի մինչեւ +3+5 ջերմաստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում -18-23 աստիճան ցուրտ: Լոռիում կլինի +5+10 աստիճան, երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի մինչեւ -15-20 աստիճան: Տավուշում սպասվում է +7+12 ջերմաստիճան տաքություն, գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի անկում -10-15 աստիճան: Սյունիքում ցերեկը՝ +10+15, գիշերը՝ 7-12 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին Հայաստանում ամենաբարձր ձյունածածկը գրանցվել է Քաջարանում:


