«Ժողովուրդ» թերթը գրում է.

««ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, իհարկե, ոչ ուղիղ իր անունով, գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը:

ԴԱՀԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը, իհարկե, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը հերքեց՝ ասելով, թե այն իրականությանը չի համապատասխանում: Սակայն, հաշվի առնելով 38-ամյա Միհրան Պողոսյանի շռնդալից կարիերան և միլիոնավոր դոլարների հասնող կարողությունը, նման լուրերն ամենևին էլ զարմանալի չեն: Եթե Միհրան Պողոսյանը 36 տարեկանում հասցրեց դառնալ արդարադատության գեներալ-մայոր, պետական հաստատություններում աշխատելով՝ դարձավ միլիոնատեր, ինչու պետք է հյուրանոցային համալիր չգնի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: