«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել: Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:

Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում