Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթի փողոցում գտնվող հյուրանոցի մոտից կանչ է ստացվել, և մեկնած խումբը պարզել է, որ անհայտ անձը դանակահարված ու մահացած է:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965 թ. ծնված Գառնիկ Պողոսյանի դին` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով: Ոստիկանության ծառայողները, սպանությունը կատարելու կասկածանքով, Երևանի Կ.Ուլնեցու և Դ.Անհաղթ փողոցների խաչմերուկից ժամը 16.00-ին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Յ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք: Արմեն Յ.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: