«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ համաժողովրդական շարժման առաջնորդները կորոշեն Սերժ Սարգսյանի վարչախմբին վերջնագիր ներկայացնելու օրն ու ձևը, համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլևս չմասնակցել: Երբ կլինի վերջնական որոշում Ազատության հրապարակ գնալու ու տուն չվերադառնալու մասին, այդ ժամանակ էլ իրենք անելիք կունենան այդ պայքարի մեջ: Երեկ այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
«Րաֆֆի լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե այլ առաջնորդ, առանձին հավաքներին մենք չենք մասնակցի, մի անգամ կորոշեն ու վերջ: Ով ուզում է լինի, անձնավորված հավաքներին մենք չենք գնա, համաժողովրդական առաջարկների դեպքում միայն: 10-ին էլ պիտի հավաքվեն, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա համար երթ կազմակերպեն, սրանք էնպիսի միջոցառումներ են, որ ամեն օր արվում են Ազգային ժողովի, կառավարության, այլ գերատեսչության մոտ, հո մենք ամեն տեղ չե՞նք վազելու, մենք հոկտեմբերի 24-ից հետո հայտարարել ենք՝ մենք կանգնելու ենք այն ուժի շուրջ, ով որ գալու է խնդիր լուծելու, մնալու նպատակով: 5-ին կամ 10-ին եթե չեն հայտարարի, որ ռադիկալ իշխանափոխության համար են հավաքվելու, չենք գնա, ինձ համար ցանկալի է նոր տարին մտնել առանց իշխանությունների»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: