«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատգամավորների մեջ համեստ հագնվող Արմեն Ռուստամյանին հարցրինք. ի՞նչ արժե Ձեր կոստյումը: «Հարյուր դոլարի կարգի»: Բա «ամոթ» չէ՞: «Չէ՝ ինձ թանկ կոստյում պետք չի. ես կոստյումին այդքան մեծ նշանակություն չեմ տալիս, կոստյո՞ւմն է, որ պետք է մեզ գեղեցկացնի»: Չէ՝ ի՞նչ եք ասում, Դուք այնքան գեղեցիկ եք: «Շա՜տ զգացված եմ, ընդունում եմ Ձեր հաճոյախոսությունը»: Իսկ մյուսներն ինչո՞ւ են կարևորում կոստյումը, ես պատգամավոր գիտեի, որ 800 դոլարանոց «նասկի» և թաշկինակ էր օգտագործում: «Դե գիտեք, եթե մարդիկ էությունը չեն փնտրում, նասկին ու թաշկինակն են կարևորելու»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: