«Ելակետ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված ասուլիս: Ասուլիսին մասնակցում էին մարու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտշպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը:Ինչպես նաև դաշինքի խորհրդի անդամներ Սուրեն Մաղաքյանը, Արմինե Սահակյանը և Նարինե Մանուկյանը, ովքեր խոսեցին վերջին տարիներին Երևանում և ՀՀ մարզերում գրանցված փոփոխությունների և դեռևս առկա խնդիրների մասին:
Արմինե Սուքիասյանը նաև անրադարձավ վերջերս առանց վերջույթների ծնված փոքրիկին՝ հավելելով, որ փոքրիկը չի կարող հոգս լինել կամ քայքայել ընտանիքը և, որ բժիշկ Գյորգի Պողոսյանի արտահայտությունը խոցելի էր բոլոր այն ծնողների համար, ովքեր ունեն հաշմանդամ երեխաներ: Եվ ավելացրեց, որ իր օրինակով, ընդհակառակը իր երեխան ավելի ամրապնդեց իրենց ընտանիքը:


