Դոլարի արժևորումը սպեկուլյատիվ բնույթ ունի: Դրա պատճառով գնաճի վրա միգուցե որոշակի ազդեցություն կա, բայց տնտեսության ունեցած ցուցանիշները և իրավիճակն այնպիսին չէ, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ լինեն։ Համենայնդեպս, դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ: Այսպես այսօր լրագրողների հետ զրույցում փոխարժեքի տատանումների աճը մեկնաբանեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Կարծում եմ՝ կկարգավորվի իրավիճակը։ Համենայնդեպս, մեր ունեցած օրենսդրական և վարչական գործիքներով, որ ունի Կենտրոնական բանկը, կարող է կարճ ժամանակում կարգավորել»,- ավելացրեց նա: