«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ Եղվարդում մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքի համար մեղավոր են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ու թե առողջապահության նախարարությունը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Անցել է արդեն 1 շաբաթ, սակայն պատասխանատու մարմինները՝ ի դեմս ՍԱՊԾ և առողջապահության նախարարության, դեռևս չեն բացահայտել երեխաների թունավորման պատճառները: Այս երկու կառույցների գործողությունները ավելի շատ ուղղված էին իրենց սեփական շահերի պաշտպանմանը, քան իրականությունը պարզելուն:
Այդպես էլ չի ներկայացվել, թե որ ընկերության թթվասերն ու կաթնաշոռն են կերել այդ երեխաները: Ոչ մի խոսք չի եղել նաև կաթնաշոռի և թթվասերի նմուշառման և ստուգման մասին: Առկա են նմանատիպ նաև այլ խնդիրներ և հանգամանքներ, որոնք ստիպում են անվստահություն հայտնել այս կառույցների գործունեության նկատմամբ:


