«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի օր արթնացանք ու տեսանք՝ կոմունիստական ռուբլին արժեզրկվել, թուղթ է դարձել: Ազգովի դարձանք մուրացկան. մեր փողը կորավ: Ու մինչ այսօր նվնվում ենք՝ վայ, մեր փողը, վայ, մեր փողը: Հիմա էլ նույն հոտն է փչում: Էլի ժողովուրդն է կորցնելու, և քրտինքով ետ գցած սև գրոշները զրո են դառնալու: Էն մեծ-մեծ պաշտոնյաները, մեծ-մեծ կազմակերպությունները վաղո՜ւց էլ իրենց մոտ դրամ չունեն, նրանք ներքին կարգով ինչ ունեն-չունեն, դոլարացնում են, որ այս խառնաշփոթում շահեն կամ գոնե չկորցնեն:

Հայաստանում հազար ու մի տեսակի ռուսական խոշոր ընկերություններ կան: Ռուսական ընկերությունները բավ են, որ Հայաստանը դոլարաքամ անեն… Շատ ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը: Դրամը ռուսական ռուբլու ռելսերի վրա կգահավիժի՞… ԿԲ-ն դժվար թե կարողանա իր նվազ պահուստային ֆոնդով դրամի արժեզրկման չափի դեմը երկարաժամկետ առնել: Նա իր պահուստային ֆոնդերն ավելի զգույշ է օգտագործելու, որովհետև կա կարմիր գիծ, որից այն կողմ Արժույթի միջազգային հիմնադրամը պարզապես չի թույլատրի օգտագործել: Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: