Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն , երկու ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ծխապատ գոտուց դուրս բերել Ա. Ռ.-ին (ծնվ. 1991 թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.09-ին, մարվել` 22.13-ին: Պարզվել է, որ այրվել է թիվ 22 բնակարանի փակ պատշգամբը, հյուրասենյակի ու խոհանոցի պատուհանները` մասամբ (ընդհանուր մոտ 20 քմ):