Բերքինի մայրը Ստամբուլի Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած14-ամյա որդու սպանության կադրերը Թուրքիայի խորհրդարանում դիտելու ժամանակ վատացել է: Այս մասին փոխանցում է թուրքական OdaTV կայքը:
Երեխայի մայրը նայելու ժամանակ բղավել է. «Էրդողան, քո որդին էլ թող այդպես սպանվի, թող քո որդու վերջն էլ այդպես լինի», ու այդպես էլ չկարողանալով մինչև վերջ նայել ձայնագրությունը՝ նրան օգնել են դուրս գալ խորհրդարանից:
Նշենք, որ Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց կոմիայից դուրս չգալով օրեր առաջ մահացել էր 14-ամյա Բերքին Էլվանը։