ՀՀ ԱՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաներից այս պահին շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 4 երեխա (2-ը` Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում, 2-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդնոցում։ Շարունակվում է 36 երեխայի նկատմամբ ամբուլատոր բժշկական հսկողությունը:
Հիշեցնենք նաև, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ Եղվարդում մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքի համար մեղավոր են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ու թե առողջապահության նախարարությունը:


