«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Երեկ Հայաստանի խորհրդարանը 103 քվեով՝ ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին: Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում ձայների այսքան մեծ հարաբերակցությամբ որոշման ընդունմանը և ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
Միանշանակ բացասաբար: Այն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկում նման պայմանագրին՝ կուզեի հիշեն, թե որ երկիրն է, որ Թուրքիայի հետ այժմ ռազմավարական գործընկերություն է սկսում և «Հյուսիսային հոսքը» փոխարինում «Թուրքական հոսքով», թե որ երկիրն է, որ Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին զենք է վաճառում եւ հրավիրում Մաքսային միություն, թե որ երկիրն է, որի փոխարժեքը 1 ամսվա ընթացքում մինչև 62% արժեզրկվել է: Եթե այս ամենը հաշվի առնելուց հետո իրենք կանգնում են այդ փլվող շենքի քարերի տակ, ուրեմն դա իրենց պրոբլեմն է: Այն, ինչ իրենք հաստատեցին իրենց ամրագրմամբ, ցույց տվեց, որ քաղաքական առումով հակված են այսուհետ, Հայաստանում նշանակումներ լինեն Կրեմլից, Ռուսաստանի նախագահը նշանակի իրենցից որեւէ մեկին, և այդ առումով ցանկացած ելք գտան հիմնավորելու իրենց կողմնորոշման ճշմարտացիությունը: Իրականում այդ պայմանագրին միանալը անվերադարձ չէ, այդ միությունը կկայանա, թե ոչ՝ շատ մեծ հարցական է, որովհետև հաշվի առնելով վերջին շրջանում Բելառուսում ու Ղազախստանում տիրող իրավիճակը, ՌԴ-ում օր օրի խորացող ճգնաժամը՝ այդ պայմանագրին միանալը դեռ չի նշանակում միությանը միանալ, իմ կարծիքով՝ այն դժվար էլ կայանա:
Փաստորեն, եռյակի երկու կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, ովքեր հանրահավաքներին հնչեցնում էին, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի միանձնյա ընդունած որոշմանը: Չե՞ն հակասում իրենց որոշումները:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում