Комсомольская правда-ն գրում է, որ համապատասխան որոշում է կայացվել դեկտեմբերի 4-ին, որ ամբողջ աշխարհում հայտնի նորաձև հագուստ և աքսեսուարներ արտադրող հոլանդական Mexx ընկերությունը սնանկ է հայտարարվել։
Սնանկացումը կվերաբերի 3 ընկերությունների, որոնք հագուստ են արտադրում՝ Mexx Holding Netherlands BV, Mexx Europe Holding BV և Mexx Europe Holding International BV։
Սնանկացման պատճառը տնտեսական անկումն է։ Mexx-ի խանութները դեռևս կաշխատեն՝ հագուստն ամբողջությամբ վաճառելու համար։
Mexx ընկերությունը հիմնադրվել է 1986-ին, նրա արտադրանքը ներկայացված է աշխարհի 50 երկրում։
Mexx ընկերությունը սնանկ է հայտարարվել


