«Ведомости»-ն տեղեկացնում է, որ «Գազպրոմը» «Հարավային հոսք» գազատարի նախագծի հետ կապված պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը միայն իտալական Saipem ընկերության հետ:

Ընկերությունը զբաղվել է խողովակաշարի առաջին ճյուղի կառուցմամբ: Նաև նշվում է, որ խոսքը հոսքի ծովային հատվածի մասին է, որի վրա պետք է աշխատեր Castoro Sei նավը:

South Stream Transport B.V կոնսորցիումի ներկայացուցիչի փոխանցմամբ «Դեռ կարող ենք հաստատել միայն Castoro Sei-ի աշխատանքի դադարեցումը»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրագործումը՝ Եվրամիության ոչ կառուցողական մոտեցման պատճառով: