Ադրբեջանում զինծառայողներ տեղափոխող զիվորական բեռնատարը պայթել է ականի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի տարածքում, հազորդում են ադրբեջանական լրատվամիջոցները հղվելով «Ինտերֆաքս Ադրբեջանի» վրա:

Ստեղծված արտակարգ պատահարի արդյունքում մահացել է 2 երեխաների հայր, 35-ամյա Ղոշհար Ղուրբանովը: Հանլինգլար գյուղի 26-ամյա բնակիչ Էշղին Շահբալազովը տեղափոխվել է հոսպիտալ: