««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նշենք, որ Ա. Խաչատրյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հավատարիմ կադրերից էր, որին Սարգսյանը տվել էր լիակատար ազատություն իրագործելու իր ամենատարբեր ծրագրերը՝ խթանել մրցունակությունը երկրի ներսում, զբոսաշրջությունը ՀՀ-ում և Արցախում, առողջապահական ծրագրեր, «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, ՀՀ բրենդավորումը, ի վերջո՝ «Բաց երկնքի» քաղաքականության իրականացումը, որոնց ֆինանսավորումը ապահովված էր կառավարության կողմից:

Այս ազատմամբ Հովիկ Աբրահամյանը, հնարավոր է, փորձում է ցույց տալ, որ Տ. Սարգսյանի հերթական մեծ պրոյեկտը, որի նպատակը ոլորտային բարեփոխումներ իրականացնելն էր, ձախողվեց»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: