«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանը բեռնաթափելու նպատակով որոշ նախարարություններ մարզեր տեղափոխելու իդեան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ պատմության գիրկն անցավ: Այս ծրագրով առաջնահերթը մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելն էր: Տիգրան Սարգսյանի և Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը նույնիսկ Գյումրի մեկնեց՝ նախարարության համար շենք գտնելու:

Ու թեև տիկին Հասմիկը շատ նեղսրտած էր իր նախարարությունը մայրաքաղաքից հայրաքաղաք տեղափոխելու գաղափարից, բայց Տիգրան Սարգսյանի պարտադրմամբ դրական էր արտահայտվում այդ մասին: Երեկ տեղեկացանք, որ Երևանի փոխարեն Հասմիկ Պողոսյանի սիրտն են «բեռնաթափել» այդ հոգսից՝ այս ծրագիրը վերջնականապես սառեցվել և ուղարկվել է արխիվ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: