«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները: Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչև գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:

Թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում՝ դեռ հայտնի չէ: Վերջինս, մինչ նախարար նշանակվելը, Արարարտի մարզպետն էր և այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ: Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի՝ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: