«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նստաշրջան է անցկացվելու: Ինչպես փոխանցեցին մեր լավատեղյակ աղբյուրները, նման առաջարկով հանդես է գալու կառավարությունը. նախատեսված է, որ հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում մի շարք օրինագծեր ճանաչվելու են հրատապ, նաեւ՝ որոշում է կայացվելու ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին: Ենթադրվում է, որ արտահերթ նստաշրջանում քննարկման են դրվելու նախորդ քառօրյայում քվեարկության ժամանակ տապալված օրինագծերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: