Հետխորհրդային երեք պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը մտել են երկրների առաջին տասնյակի մեջ, որոնք գլխավորում են Ռազմականացման գլոբալ ինդեքսի ցանկը (GMI): Ինչպես հաղորդում է BICC-ը՝ ցանկը կազմելու համար օգտագործվել են 2013թ.-ի 152 երկրների տվյալներ:
Ներկայացնենք առաջին տասնյակը զբաղեցրած երկրները՝ Իսրայել, Սինգապուր, Հայաստան, Սիրիա, Ռուսաստան, Կիպրոս, Հարավային Կորեա, Հորդանան, Հունաստան և Ադրբեջան: Այսպիսով թոփ տասնյակում ընդգրկված 3 երկրները գտնվում են Մերձավոր Արևելքում, երկուսը՝ Ասիայի արևելքում, իսկ մնացյալ 5-ը՝ Եվրոպայում:
Փորձագետները նշում են, որ ռազմականացման նման բարձր աստիճանը կապված է մի քանի հանգամանքի հետ: Այսպիսի պատճառներ կարող են հանդիսանալ տիրող ավտորիտար կարգերը, ներքին կամ արտաքին վտանգներից պաշտպանվելու ցանկությունը և այլն:
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա փորձագետները պնդում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք սկսել են մեծացնել ռազմական պոտենցիալը և ծախսերը: