ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. երկկողմ համագործակցության պլանով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը դեկտեմբերի 10-ից 12-ը կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը: