Մոսկվայի Բասմանի դատարանը հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչ 2015թ. ապրիլի 19-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Դատական նիստն ընթացել է առանց գործարարի մասնակցության, քանի որ վերջինս հոսպիտալացվել է։ 65-ամյա Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։