«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարդան Օսկանյանը Մոսկվայում, ապա Բրատիսլավայում մոբիլիզացիա է անցկացնում, Համաժողովրդական շարժման շտաբներ է բացում: Ասել է թե՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների ու ՀՀԿ-ի գործունեություն է ծավալում: ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ ինչպե՞ս եք վերաբերվում: «Նորմալ»:

Ողջունո՞ւմ եք: «Չեմ ողջունում, բայց նորմալ եմ ընդունում, մարդիկ գործ են անում, նպատակ են դրել, պտի մի բան անե՞ն, թե չէ»: Փաստորեն, «տղա են բերում ձեր վրա»: «Մե՞զ վրա. իրե՞նք, տղա՞ են բերում... Չէ՜, չեն կարող մեզ վրա տղա բերել»: Էդ ինչո՞ւ: «Դե, որովհետև դրա կարիքը չկա, բոլոր տղաները մեզ հետ են»»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: