«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որՍերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայևի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանձնարարությամբ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել եկու ղեկավարներին խոսել միմյանց հետ և պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաև՝ պայմանավորվել Սարգսյան-Նազարբայև հանդիպման մասին: Իդեպ, այդ ԵՏՄ անդամացության պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թ. հունվարի 1-ից, բայց մինչ այդ այն պետք է վավերացնեն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Ռուսաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց այն»։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում