Обозреватель-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, հայտնում է, որ Լոնդոնի կենտրոնում իր բնակարանի պատուհանից նետվելով ինքնասպանություն է գործել 52-ամյա միլիոնատեր Սքոթ Յանգը, ով գումար է կորցրել մոսկովյան անշարժ գույքի շուկայում խոշոր գործարքի հետևանքով։ Ընկերների խոսքով՝ բրիտանացին ծանր ֆինանսական դրության մեջ է եղել և մեծ պարտքեր է ունեցել:
Յանգի ընկերներից մեկը հայտնել է, որ գործարարը միլիոններ է կորցրել Մոսկվայում ինչ-որ խորհրդավոր գործարքի պատճառով։