«Շոկոլադի բանկ» սահմանամերձ գյուղերի երեխաների համար. հայ օգնության ֆոնդի աջակցությամբ` նման խորագրով նախաձեռնություն է իրականացվում սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար:

«Մոտենում է Ամանորը, սակայն կան երեխաներ, որոնց համար նոր տարին ուրախանալու առիթ չէ. նրանց չի այցելում «Ձմեռ պապին» և չի բերում նվերներ: Նրանց թվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները:Ուզում ենք այս երեխաներին մի փոքր տոն պարգևել և նրանց համար ամանորյա «Շոկոլադի բանկ» բացել:

Մինչև դեկտեմբերի 23-ը կարող եք բերել ցանկացած տեսակի քաղցրավենիք, դրա հետ նաև «նամակ Ձմեռ պապիկից» և թողնել մեր «բանկում», որը մենք ամսվա վերջում Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ կբաժանենք Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին»,-ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: