Այսօր կառավարության նիստի ժամանակ նախագիծ հաստատվեց, ըստ որի հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Ինչպես նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրով:

Ծրագրի 28-րդ կետով նախատեսվում է. «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն շերտի համար»: