«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ: Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեդարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի «Զոդի զորամաս»-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել՝ զորամասի հրամանատար Սերոժա Գևորգանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ տեղի ԱԱԾ աշխատակիցները՝ վերը նշված Արտաշես Երանոսյանի գլխավորությամբ:

Կողմերը մեկը մյուսին են մեղադրում՝ յուրաքանչյուրն ասում է, որ մյուս կողմը հարբած վիճակում եկել, հարձակվել է իր վրա: Ամեն դեպքում, ենթադրում է որ քննության արդյունքում, ի վերջո կպարզվի, թե ով է սկսել միջադեպը, և ում մեղքով է այն տեղի ունեցել, իսկ մինչ այդ ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցված կլինեն»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: