«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկանդալային բովանդակությամբ նիստ է տեղի ունենալու: Քննարկվելու է յոթ միջազգային համաձայնագիր՝ նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ՝ շուրջ 260 միլիոն դոլարի:

Վարկերը վերաբերվում են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, սպասարկման ոլորտներին։ Նշենք, որ այս տարվա վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի արդեն շուրջ 4 մլրդ 200 մլն դոլար: Որոշ գնահատականների համաձայն, հաջորդ տարվա վերջին այդ թիվը կարող է հատել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Բացի սա, 2015թ. բյուջեով Հայաստանը մոտավորապես նույնքան պարտք է վերցնում, որքան պետք է փակի: Այսինքն նոր վարկեր է վերցնելու հին վարկերը փակելու համար, ինչը արդեն ինքնին վատ ազդակ է՝ համատարած կոռուպցիայի ֆոնին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։