РИА Новости-ն հայտնում է՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում «իրական հրադադար» է հաստատվել:
«Ես դրական լուրեր ունեմ։ Այսօր 7 ամսվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայում գրանցվել է իրական հրադադար։ Սա առաջին գիշերն է, որի ընթացքում չի վիրավորվել և չի սպանվել ոչ մի ուկրաինացի զինծառայող»,- հայտնել է նախագահը, ով այժմ գտնվում է Ավստրալիայում։
Սա առաջին գիշերն է, որի ընթացքում չի սպանվել ոչ մի ուկրաինացի. Պյոտր Պորոշենկո
