Գazeta.ru-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում ամերիկուհի Եսիկա Օրտիս Դելգադոն լույս աշխարհ է բերել իսկական հսկայի` 6.6 կգ քաշով տղա երեխայի, փոքրիկը ծնվել է gazeta.ru-Grays Harbor Community Hospital հիվանդանոցում, որի մասնագետները նշել են, որ սովորաբար նորածինների միջին քաշը 3.4 կգ է:

Դելգադոյի պատմելով, իր 2 երեխաները ևս ծնվել են խոշոր չափերով՝ մոտավորապես 5.4 կգ քաշով, սակայն ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ 3-րդ երեխան կծնվի այդքան մեծ:

Տղային անվանել են Ֆրանցիսկ Լեոն Օրտիս: Մոր և փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է բավարար: