«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Արդեն մի քանի օր է Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Նախկինում նա առոմակայանի գլխավոր ճարտարապետն էր։ Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին։

Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ։ Նախարարության այս գաղտնի գործելաոճը մեզ կասկածների տեղիք տվեց, և պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է։

Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը։ «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա։ Հարցին, թե որն է եղել ազատման պատճառը, պատասխանեց. «Իր դիմումի համաձայն»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: