«Ժողովուրդ»-տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հայտնի խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը և խիստ նկատողություն է արել: Ս. Սարգսյանին զայրացրել է փաստը, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լևոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին «շան թուլի պես կկտրեմ ականջները»: Եվ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է իր տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նկատողություն հայտարարել:
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը. «Ես նախարարից (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատի ունի,- խմբ.) նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որևիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Շան թուլի պես կկտրեմ ականջները» արտահայտության համար նկատողություն Վ. Գասպարյանից. «Ժողովուրդ»
